Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասավ 400 միլիոն

Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը
Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը

Telegram-ը ապրիլի 24-ին տարածել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ հարթակի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասել է 400 միլիոնի։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ամեն օր առնվազն 1,5մլն նոր օգտվող է գրանցվում հարթակում։

Տելեգրամը ամենաշատ ներբեռնվող սոցիալական մեդիա հավելվածն է մոտ 20 երկրներում։

Այն մասին, թե ինչ է սպասվում առաջիկայում, Telegram-ի հայտարարության մեջ նշված է. «Վիդեո զանգերն 2020-ին շատ նման են 2013-ի նամակագրությանը. կան հավելվածներ, որոնք կամ անվտանգ են, կամ հեշտ կիրառելի, բայց ոչ՝ երկուսը միասին։ Մենք ցանկանում ենք ուղղել դա և կենտրոնանում ենք 2020-ին ձեզ խմբային անվտանգ վիդեո զանգեր ներկայացնելու վրա»։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Տելեգրամն իր ակտիվ օգտվողների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակել էր 2018-ի գարնանը՝ 200 մլն ամսական ակտիվ օգտվողներ։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին Tekegram-ում՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։

2 կարծիք «Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասավ 400 միլիոն»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Պետք է արդյոք ունենալ ալիք Telegram-ում | ArmContent.com

  2. Ծանուցում՝ Telegram v.7.0. 7-ամյակը՝ տեսազանգերով | ArmContent

Մեկնաբանությունները փակված են։