Telegram-ի հայաստանյան լսարանի ուսումնասիրություն | 2022

Հաշվի առնելով Հայաստանում Telegram-ից օգտվողների թվի և հարթակի՝ որպես բիզնեսի առաջխաղացման գործիք կիրառության շարունակական աճը՝ մեկնարկում ենք Տելեգրամի հայաստանյան լսարանի մեծ ուսումնասիրություն։

Հարցման նպատակն է՝ ուսումնասիրել Տելեգրամի հայաստանյան լսարանի ընդհանուր նկարագիրը և վարքագիծը։

Զեկույցը կօգնի պարզել, թե ովքեր, ինչու և ինչպես են օգտվում Telegram-ից։ Սա հնարավորություն կտա ինչպես բիզնեսին, այնպես էլ բովանդակություն ստեղծող անհատներին ու այլ կազմակերպություններին ավելի լավ պատկերացնել հայաստանյան օգտվողների նկարագիրն ու վարքագիծը և ավելի արդյունավետ աշխատել հարթակում։

Տվյալներն առավել արժեքավոր կլինեն, եթե ուսումնասիրությանը մասնակցեն Հայաստանում Տելեգրամից օգտվող հնարավորինս շատ մարդիկ։ Ուստի խնդրում ենք հարցման հղումով կիսվել ձեր ալիքներում և ձեր ընկերների հետ։

Մասնակցե՛ք հարցմանն այստեղ․ https://bit.ly/3VBXyRw

Telegram v7.6. Թարմացված ձայնային չատեր

Ձայնային չատերը Տելեգրամի խմբերում հայտնվել են 2020թ․ դեկտեմբերին։ Այսօրվանից սկսած՝ դրանք հնարավոր է ստեղծել նաև ալիքներում, իսկ ունկնդիրների թիվն արդեն անսահմանափակ է։

Դրանից բացի՝ ձայնային չատերն արդեն հնարավոր է պահպանել պոդքասթի տեսքով, մասնակիցների ցանկում ավելացել են նրանց կենսագրությունները, ունկնդիրները կարող են ձեռք բարձրացնել՝ քննարկմանը մասնակցելու համար, իսկ խոսնակները՝ միանալ ձայնային չատին իրենց ալիքի անունից։

Շարունակել կարդալ

Telegram v7.5. Ինքնաոչնչացող նամակներ, վիջեթներ և հրավերի ժամանակավոր հղումներ

Տելեգրամի v7.5 թարմացման արդյունքում ավելացվել են գրառումների ինքնաոչնչացման հնարավորություն բոլոր չատերում, ալիքներին և խմբերին միանալու հրավերի ժամանակավոր հղումներ, ինչպես նաև վիջեթներ՝ չատերին հեռախոսի էկրանից արագ հասանելիություն ստանալու համար։ Խմբերի մասնակիցների թիվն էլ դարձել է անսահմանափակ։

Գրառումների ինքնաոչնչացում

Արդեն մի քանի տարի է, ինչ Telegram-ի օգտվողները հնարավորություն ունեն անհետ վերացնել նամակները զրույցի բոլոր մասնակիցների համար։ Գաղտնի չատերում 2013թ․-ից սկսած կա ինքնաոչնչացման թայմեր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նամակները ձեռքով ջնջելուց։

Այսօրվանից սկսած՝ գրառումների ինքնաոչնչացման հնարավորությունը հասանելի է բոլոր տեսակի չատերում։ Գրառումները կարող են ինքնաոչնչանալ 24 ժամից կամ 7 օրից։

Շարունակել կարդալ

Telegram v.7.4. այլ չատերից արխիվի տեղափոխում դեպի Տելեգրամ

Այս տարվա հունվար ամսին ավելի քան 100մլն նոր օգտվողներ միացել են Տելեգրամին։ Դա հատկապես տեղի ունեցավ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության հետ կապված վերջին աղմկոտ իրադարձությունների ֆոնին։ Շատերը սկսեցին նախընտրել նամակագրության առավել պաշտպանված հարթակներ, ինչպես օրինակ՝ Տելեգրամը։

Սակայն ի՞նչ անել այլ հարթակներում ձեր նամակագրությունների պատմության հետ․ չէ՞ որ այնտեղ պահվում են հսկայական ծավալի ինֆորմացիա և բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։

Շարունակել կարդալ

Telegram v.7.3. Ձայնային չատեր խմբերում

Տելեգրամի հերթական (v.7.3) թարմացումն արդեն հասանելի է։

Տելեգրամի խմբային չատերը, դրանց ստեղծման պահից սկսած, բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել։ Դրանց էվոլյուցիան շարունակվում է։

Հերթական թարմացման ամենակարևոր նորությունը խմբերում ձայնային չատերն են։ Դրանք աուդիո կոնֆերանսներ են, որոնց կարող են միանալ խմբի անդամները։

Շարունակել կարդալ

Telegram v.7.0. 7-ամյակը՝ տեսազանգերով

Տելեգրամն արդեն 7 տարեկան է։ 2013-ին այն ստեղծվել էր որպես անվտանգ նամակագրության փոքրիկ հավելված, իսկ այժմ Տելեգրամն ունի ավելի քան 400 միլիոն ամսական ակտիվ օգտվողներ ամբողջ աշխարհում և ամենից շատ ներբեռնվող հավելվածների թոփ տասնյակում է։

Հատկանշական է այն փաստը, որ Տելեգրամը երբեք չի գովազդվել։ Այն այդքան մեծ տարածում է ստացել՝ առանց գովազդի վրա մեկ դոլար անգամ ծախսելու։

Telegram-ի հերթական թարմացման մեջ (դեռևս միայն Android-ում) ավելացվել է տեսազագերի երկար սպասված հնարավորությունը։

Շարունակել կարդալ

Telegram v6.3. վիդեո ավատարներ, մինչև 2gb ֆայլեր և ավելին

Telegram-ի հերթական թարմացումն արդեն հասանելի է։ Telegram v6.3 տարբերակում ավելացել է վիդեո ավատարներ տեղադրելու հնարավորությունը, ուղարկվող ֆայլերի առավելագույն ծավալն ավելացել է մինչև 2gb, բարելավվել է «Մոտակա մարդիկ» (People nearby) բաժինը և մի շարք այլ հետաքրքիր թարմացումներ։

Շարունակել կարդալ

LinkedIn-ի ծառայությունները Հայաստանում կհարկվեն ԱԱՀ-ով

Հայաստանում LinkedIn-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումներին այսուհետ կավելանա 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Այս մասին LinkedIn-ի կողմից ուղարկվել է ծանուցում հայաստանյան օգտվողներն (նկարը՝ ստորև):

Շարունակել կարդալ

Facebook-ը նախապատվությունը կտա օրիգինալ լրատվական քոնթենթին

Facebook-ը փոփոխություններ է մտցնում իր լրահոսի ալգորիթմում, որոնց նպատակն է՝ խթանել օրիգինալ լրատվական քոնթենթը։ Ընդգծենք, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն լրատվական քոնթենթին։

Հայտարարության մեջ նշված է, որ այս փոփոխություններն արվում են, քանի որ Ֆեյսբուքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել հավաստի և ինֆորմատիվ նորություններ։

Շարունակել կարդալ

Անանուն գրառումների հնարավորություն Facebook-ի ծնողական խմբերում

Facebook-ը ներկայացրել է խմբերի (group) նոր տեսակ՝ ծնողների համար։ Դրանք ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անանուն հրապարակումներ անելու հնարավորությունն է։

Ծնողական խմբերի նոր տեսակը հնարավորություն է ծնողական համայնքի շփումներն իրականացնել նորովի։ Խմբերի ադմինիստրատորները հնարավորություն կունենան որպես խմբի տեսակ ընտրել «Ծնողական խումբ», ինչը խմբի անդամների համար կավելացնի 3 հնարավորություն․ անանուն գրառումներ, հատուկ պիտակներ (badge-եր), մենթորություն։

Շարունակել կարդալ