Telegram v.7.4. այլ չատերից արխիվի տեղափոխում դեպի Տելեգրամ

Այս տարվա հունվար ամսին ավելի քան 100մլն նոր օգտվողներ միացել են Տելեգրամին։ Դա հատկապես տեղի ունեցավ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության հետ կապված վերջին աղմկոտ իրադարձությունների ֆոնին։ Շատերը սկսեցին նախընտրել նամակագրության առավել պաշտպանված հարթակներ, ինչպես օրինակ՝ Տելեգրամը։

Սակայն ի՞նչ անել այլ հարթակներում ձեր նամակագրությունների պատմության հետ․ չէ՞ որ այնտեղ պահվում են հսկայական ծավալի ինֆորմացիա և բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։

Տելեգրամի հերթական (v.7.4) թարմացմամբ այս հարցը ևս լուծում է ստացել։ Այսուհետ ցանկացած օգտվող կարող է դեպի Տելեգրամ տեղափոխել իր նամակագրությունները (ներառյալ լուսանկարներն ու այլ ֆայլերը) WhatsApp, Line և KakaoTalk հավելվածներից։

iOS համակարգում չատը WhatsApp-ից Telegram տեղափոխելու համար անհրաժեշտ է բացել Contact Info բաժինը, սեղմել Export Chat և ընտրել Telegram-ը։

iOS համակարգում WhatsApp-ից հնարավոր է տեղափոխել նամակագրությունները հենց դրանց ցանկից։ Դրա համար անհրաժեշտ է նամակագրությունը սահեցնել դեպի ձախ, ընտրել ‘…’ և սեղմել Export Chat:

Android համակարգում անհրաժեշտ է բացել նամակագրությունը, սեղմել ⋮ > More > Export Chat, այնուհետև ընտրել Telegram-ը։

Տեղափոխված նամակները կհայտնվեն տեղափոխման ամսաթվով, սակայն կերևա նաև դրանց ստեղծման ամսաթիվը։

Տելեգրամում չատը հասանելի կդառնա ինչպես Ձեր, այնպես էլ ձեր զրուցակցի համար։

Տեղափոխե՛ք նամակագրությունները և խնայեք տարածք

Տելեգրամն ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում նաև կցված ֆայլերը պահում է վիրտուալ միջավայրում։ Հետևաբար կարիք չկա դրանք պահել հեռախոսի մեջ։ Դուք կարող եք նամակագրությունը տեղափոխելուց հետո մաքրել cache-ը և ազատել հեռախոսի հիշողությունը։ Ամբողջ տեղեկատվությունը կմնա հասանելի Տելեգրամում։

Էլ ավելի մեծ գաղտնիություն

Ինչպես գիտեք, Տելեգրամում հնարավոր է ջնջել ցանկացած նամակ կամ նամակագրություն թե՛ ձեր, թե՛ ձեր զրուցակցի արխիվից։ Այս հնարավորությունը ներդրվել էր դեռևս 2019թ․ գարնանը։

Հերթական թարմացման արդյունքում դուք կարող եք ջնջել նաև գաղտնի չատերի, ձեր ստեղծած խմբերի և զանգերի պատմությունը բոլոր կողմերի համար։

Տելեգրամի սերվերները չեն պահում ջնջված տվյալները, հետևաբար, դրանք կանհետանան մեկընդմիշտ։

Բարելավված ձայնային չատեր

Ձայնային չատերը, որոնք տվյալ պահին ակտիվ են ձեր խմբերում, այսուհետ կներկայացվեն նաև ձեր զանգերի պատմության էջի վերևում։

Ձայնային չատերում նաև ավելացել է հնարավորություն կարգավորել առանձին մասնակիցների ձայնի բարձրությունը։ Խմբի ադմինիստրատորի կատարած կարգավորումներն ավտոմատ հաստատվում են նաև խմբի մյուս մասնակիցների մոտ։

Բարելավված աուդիո նվագարկիչ

Նվագարկիչում, սեղմելով թրեքի հեղինակի անվան վրա, կտեսնեք նրա բոլոր թրեքերի ցանկը՝ վերցված ձեր բոլոր չատերից։

Իսկ սեղմած պահելով «Նախորդ» կամ «Հաջորդ» կոճակները՝ հնարավորություն կունենաք հետ ու առաջ անել թրեքը։


Եթե հետաքրքրված եք թվային մարքեթինգով, միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ նորությունները բացչթողնելու և Digital Marketing Forum չատին՝ քննարկումներին մասնակցելու համար։

Մեկ կարծիք «Telegram v.7.4. այլ չատերից արխիվի տեղափոխում դեպի Տելեգրամ»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Telegram v7.5. Ինքնաոչնչացող նամակներ, վիջեթներ և հրավերի ժամանակավոր հղումներ | ArmContent

Մեկնաբանությունները փակված են։